ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՀԱԿ-ի հայտարարությունը

ՀԱԿ-ի հայտարարությունը
29.01.2017 | 22:18

Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ ՀԱԿ-ը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» մասին։ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։


Բանակի պաշտոնական ծննդյան օրվան նախորդել էր, սակայն, դրա լինելիության ծրագրված ավելի քան եռամյա մի շրջան՝ սկսած դեռ 1988-ից։ Այդ ընթացքում Ղարաբաղյան համազգային շարժման ղեկավար ուժի՝ ՀՀՇ-ի կողմից արվել են հաշվարկված կարևոր քայլեր՝ ելնելով յուրաքանչյուր պահի անհրաժեշտությունից և ընձեռած հնարավորությունից. ինքնապաշտպանական ջոկատների կազմավորում 1988- 89-ին, հայ զինվորների՝ Հայաստանում ծառայելու մասին օրենքի ընդունում դեռ կոմունիստական իշխանության պայմաններում։ Զինված ուժերի կազմավորման խնդիրը նույն քաղաքական ուժի համար առաջնային էր նաև իշխանության գալուց հետո։ 1990 թ. հուլիս օգոստոսին սահմանամերձ շրջանների պաշտպանության գործառույթով հատուկ ստորաբաժանումներ ստեղծվեցին ներքին գործերի նախարարության համակարգում։ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի անգամ վճռականորեն հակադրվեցին ԽՍՀՄ կենտրոնական իշխանության որոշումներին և հրամանագրերին, որոնց կատարումը կարող էր վտանգել հայկական զինված ուժերի կազմավորման գործընթացը։


1992-ին հունվարի 28-ին հայկական բանակի մասին ընդունված որոշումից հետո բանակաշինության գործը նոր թափ հավաքեց։ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Ելցինի հետ ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն, որով անմիջապես Ռուսաստանից Հայաստան հրավիրվեցին հայազգի բարձրաստիճան զինվորականներ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1200 հոգի։ Նույնպիսի մի այլ պայմանավորվածությամբ Հայաստանի բանակն ստացավ Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ամբողջ ռազմամթերքը, ապա նաև շատ ավելին։


Այս ամենի շնորհիվ, պարտադրված պատերազմում Հայաստանը բանակաշինության ասպարեզում մի քանի քայլ առաջ անցավ Ադրբեջանից ինչը և կարևորագույն նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն էր Լեռնային Ղարաբաղն ազատագրելու, ռազմաճակատներում հաջողություններ և փառապանծ հաղթանակներ գրանցելու գործում։ Իշխանության ամենօրյա հոգածության և ժողովրդի գորովանքի առարկա դարձած բանակի հաղթանակները դժվարագույն տնտեսական ու սոցալական վիճակում հայտնված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենակարևոր սփոփանքն էր, պարծանքի և կենսական ուժի բազմապատկման միջոցը։


ՀԱԿ-ը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը այսուհետ ևս պատվով կկատարեն իրենց միակ՝ արտաքին վտանգից երկրի պաշտպանության խնդիրը՝ դառնալով ապահովության և խաղաղության առանցքային գրավականը։

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ